Միջազգային

ԱՄՆ ռազմական գործողությունը 100 մարդու կյանք է խլել. Վենեսուելայի ՆԳՆ

ԱՄՆ ռազմական գործողությունը 100 մարդու կյանք է խլել. Վենեսուելայի ՆԳՆ

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության հետևանքով զոհվել է 100 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը՝ հղում կատարելով Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյին։

Մեդիայի տվյալներով՝ մինչ այժմ Կարակասը չէր հրապարակել զոհվածների թիվը, սակայն երկրի բանակը ներկայացրել է 23 զոհվածների ցուցակ։

Վենեսուելայի պաշտոնյաների հայտարարություններով՝ նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության ծառայության շատ անդամներ «սառնասրտորեն» սպանվել են։ Կուբան նույնպես հայտարարել է, որ Վենեսուելայում սպանվել են իր ռազմական և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ։

Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյի խոսքով՝ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ով ձերբակալվել էր ամուսնու հետ միասին, ԱՄՆ-ի ռեյդի ընթացքում ստացել է գլխի վնասվածք, իսկ Մադուրոն՝ ոտքի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական