Գիորգի Գախարիան ձերբակալվել է Վրաստանում և թաքնվում է Գերմանիայում: Ես չգիտեմ՝ Գերմանիան հետևում է իրավական ընթացակարգերին, բայց կարծում եմ, որ Գախարիան պետք է վերադարձվի Վրաստան․ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Խոսնակը պնդել է, որ տեղյակ չէ արտահանձնման գործընթացից:
«Այն փաստը, որ հետախուզվող Գախարիան թաքնվում է Բեռլինում և նույնիսկ ֆինանսավորվում է Գերմանիայի տարբեր աղբյուրներից, հարցեր և կասկածներ է առաջացնում», - հավելել է Պապուաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գախարիայի դեմ: Մեղադրանքների համաձայն՝ կառավարության նախկին ղեկավարին սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում: Անցյալ տարվա նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գախարիայի ձերբակալման որոշում էր կայացրել հեռակա կարգով: