Միջազգային

Նրանք մեզ տրամադրում են այն, ինչ համարում ենք անհրաժեշտ. Թրամփ

Նրանք մեզ տրամադրում են այն, ինչ համարում ենք անհրաժեշտ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «միայն ժամանակը ցույց կտա», թե Միացյալ Նահանգները որքան երկար կպահպանի վերահսկողությունը Վենեսուելայի նկատմամբ։

Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ վերահսկողությունը կտևի երեք ամիս, վեց ամիս, մեկ տարի կամ ավելի, Թրամփը նշել է. «Կարծում եմ՝ շատ ավելի երկար»։

Խոսելով Վենեսուելայի մասին՝ նա ասել է. «Մենք երկիրը կվերակառուցենք շատ շահավետ ձևով։ Մենք կօգտագործենք նավթը և այն կվերցնենք։ Կիջեցնենք նավթի գները և Վենեսուելային կտանք այն գումարը, որի կարիքն այն մեծապես ունի»։

The New York Times-ի փոխանցմամբ՝ Թրամփը նաև ընդգծել է, որ ներկայումս ԱՄՆ-ը «շատ լավ հարաբերություններ» ունի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի ղեկավարած կառավարության հետ։

Երեքշաբթի օրը Թրամփը ներկայացրել է Վենեսուելայում կուտակված մինչև 50 միլիոն բարել նավթի վերամշակման և վաճառքի ծրագիր, որը ԱՄՆ-ի սահմանած շրջափակման պատճառով չէր արտահանվել։ Սա ևս մեկ վկայություն է, որ Վաշինգտոնը համակարգում է իր քայլերը Վենեսուելայի կառավարության հետ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո, որը իրականացվել էր նախորդ շաբաթվա վերջին անցկացված ռեյդի ընթացքում։

«Նրանք մեզ տրամադրում են այն ամենը, ինչը մենք համարում ենք անհրաժեշտ»,– ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վենեսուելայի կառավարությանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական