Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող Սիրական դեմոկրատական ուժերի (SDF) դիրքերի դեմ թիրախային հարվածների մեկնարկի մասին՝ սկսած ժամը 13:30-ից: Այս տարածքներում հայտարարվել է պարետային ժամ։
Բանակը կոչ է արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ SDF-ի բոլոր դիրքերից։
Նշենք, որ հունվարի 6-ին Հալեպի կենտրոնում սկսված բախումների արդյունքում զոհվել է մեկ զինվոր և հինգ քաղաքացիական անձ, իսկ 31-ը՝ վիրավորվել։
Սիրիական բանակը նաև լրացուցիչ ուժեր է ուղարկել (այդ թվում՝ տասնյակ տանկեր և զրահափոխադրիչներ) Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ շփման գծեր։
Բախումների պատճառով քաղաքի կենտրոնում գտնվող պաշտոնական հաստատությունները փակվել են, իսկ դպրոցներն ու համալսարանները դադարեցրել են դասընթացները։