Միջազգային

Փոթորիկ` Ստամբուլ քաղաքում

Փոթորիկ` Ստամբուլ քաղաքում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում հայտնել է.

«Փոթորիկ` Ստամբուլ քաղաքում: Քամին Բոֆորտի սանդղակով հասել է 11-12 բալ ուժգնության, որը համարժեք է մինչև 120 կմ/ժ փոթորկի ուժգնության։

Մերձափնյա հատվածում, մասնավորապես` Սև ծովի տարածաշրջանում, դիտվել են հսկայական ալիքներ, և քաղաքի փողոցներում արմատախիլ են արվել ծառեր։ Բոսֆորի նեղուցում ալիքների և ուժեղ քամիների պատճառով դադարեցվել են լաստանավային ծառայությունները։

Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Սաբիհա Գյոքչենի օդանավակայանում։ Վնասվել է Սուրբ Սոֆիա մզկիթի մինարեթը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական