Միջազգային

Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ են պատմական համաձայնագրի ստորագրմանը

Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ են պատմական համաձայնագրի ստորագրմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթն արդեն գրեթե պատրաստ է և սպասում է ամենաբարձր մակարդակով վերջնականացմանը։ 

Ըստ նախագահի՝ այս համաձայնագիրն առանցքային նշանակություն ունի ոչ միայն ռազմական պաշտպանության, այլև՝ երկրի տնտեսական վերականգնման և զարգացման տեսանկյունից։

Ուկրաինական կողմն արդեն ներկայացրել է պատերազմի դադարեցման հիմնարար շրջանակների իր տարբերակները, և այժմ ակնկալվում է, որ ամերիկյան կողմը կփորձի պարզել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը՝ դադարեցնելու ագրեսիան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական