Միջազգային

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2027թ. համար պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար. Թրամփ

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2027թ. համար պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար և բարդ բանակցություններից հետո սենատորների, կոնգրեսականների, նախարարների և այլ քաղաքական ներկայացուցիչների հետ, որոշում է կայացրել 2027 թվականի համար ԱՄՆ ռազմական բյուջեն սահմանել ոչ թե 1 տրիլիոն, այլ 1.5 տրիլիոն դոլարի չափով։

Թրամփի խոսքով՝ այս քայլը պայմանավորված է երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ «այս խիստ անհանգիստ և վտանգավոր ժամանակներում»։ 

Թրամփը նշել է, որ եթե չլինեին այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը և դրանցից ստացվող, իր բնորոշմամբ, «աննախադեպ մեծ եկամուտները», ապա ռազմական բյուջեն կմնար 1 տրիլիոն դոլարի սահմաններում։ Սակայն մաքսատուրքերի շնորհիվ ստացվող եկամուտները, որոնք, ըստ նրա, նախկինում անհնար էին թվում, թույլ են տալիս ոչ միայն բարձրացնել ռազմական ծախսերը մինչև 1.5 տրիլիոն դոլար, այլև միաժամանակ նվազեցնել պետական պարտքը։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ նման ֆինանսական քաղաքականությունը հնարավորություն կտա նաև «զգալի դիվիդենտներ» վճարել ԱՄՆ-ի միջին եկամուտ ունեցող քաղաքացիներին, որոնց նա անվանել է «հայրենասերներ»։

Հայտարարության մեջ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել գործող վարչակազմը՝ այն անվանելով «ամենավատը երկրի պատմության մեջ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական