Միջազգային

ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում մի կնոջ է սպանել

ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում մի կնոջ է սպանել

ԱՄՆ Մաքսային և միգրացիոն ոստիկանության աշխատակիցը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում գնդակահարել է կնոջ՝ պնդելով, որ վերջինս փորձել է մեքենայով հարվածել ICE-ի պարեկային խմբին։

ԱՄՆ իշխանությունները զոհված կնոջ գործողությունները որակել են որպես «ներքին ահաբեկչություն», իսկ ոստիկանի կրակոցները՝ ինքնապաշտպանություն։

Միջադեպը տեղի է ունեցել ICE-ի կողմից միգրացիոն օրենսդրության կիրառման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

«Մեր իրավապահ աշխատակիցներին սպանելու նպատակով մեքենայով հարվածելու փորձը ներքին ահաբեկչության ակտ է»,– հայտարարել է Ներքին անվտանգության նախարարությունը, որը վերահսկում է ICE-ը։

«ICE-ի աշխատակիցը, վախենալով իր կյանքի, գործընկերների կյանքի և հանրության անվտանգության համար, կրակել է ինքնապաշտպանության նպատակով»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։

Ըստ CBS հեռուստաալիքի՝ սպանվածը 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Գուդն է՝ ԱՄՆ քաղաքացի և տեղի բնակչուհի։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական