Տարեսկիզբը նշանավորվեց Վենեսուելայի շուրջ իրադարձություններով։ Հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմական օբյեկտներին, ապա՝ ձերբակալեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը. նրանք տեղափոխվել են ԱՄՆ և կալանավորվել։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Վենեսուելան Ռուսաստանի միջոցով հենակետ էր հանդիսանում Չինաստանի համար։
«Ընդհանուր առմամբ, տեսնում են, որ Թրամփը որոշել է՝ Չինաստանի հետ մրցակցությունում պետք է վերացնել բոլոր խնդիրները, որոնք Չինաստանը կարողանում է ստեղծել ԱՄՆ-ի համար»,-ասաց նա և հավելեց, որ այդ ամենը սկսել է Վենեսուելայից։
Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, Վենեսուելայում տեղի ունեցածը և Գրելանդիայի շուրջ ընթացող իրադարձությունները փաստում են մեկ իրողություն. «Ըստ էության միջազգային իրավունքը և համակարգը այլևս չեն գործում և միջազգային հարաբերություններում ազդեցիկ է դառնում ուժի գործոնը»,-շեշտեց նա
Մանրամասները՝ տեսանյութում։