ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կհանձնեն 30-ից 50 մլն բարել բարձրորակ, պատժամիջոցների տակ գտնվող նավթ։
«Հպարտությամբ հայտարարում եմ, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կհանձնեն 30-ից 50 մլն բարել բարձրորակ, պատժամիջոցների տակ գտնվող նավթ։ Այդ նավթը կվաճառվի շուկայական գնով, և այդ գումարը կվերահսկեմ ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, որպեսզի այն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների օգտին։ Ես խնդրել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այդ ծրագիրը։ Նավթը կտեղափոխվի պահեստային նավերով և ուղիղ կբերվի ԱՄՆ-ի բեռնաթափման նավահանգիստներ։ Շնորհակալություն ուշադրության համար»,– գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։