Միջազգային

Ռեզա Փահլավին պատրաստ է վերադառնալ Իրան

Ռեզա Փահլավին պատրաստ է վերադառնալ Իրան

Աքսորյալ գահաժառանգ շահ Ռեզա Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։

Փահլավին շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել՝ ազգային հանրաքվեի և սահմանադրական ժողովի միջոցով։

«Իմ հայրենակիցների կոչով ես առաջ եմ քայլում՝ ղեկավարելու այս անցումը բռնատիրությունից դեպի ապագա ժողովրդավարություն», - ասել է նա։

Գահաժառանգը հավելել է, որ իր դերն է օգնել հայրենակիցներին հասնել այդ նպատակին՝ առանց կողմնակալության՝ պայմանով, որ վերջնական արդյունքը լինի աշխարհիկ ժողովրդավարություն։

«Ես ամբողջ կյանքս պատրաստվել եմ ծառայելու իմ ազգին», - նշել է Փահլավին՝ ավելացնելով, որ ավելի քան երբևէ պատրաստ է վերադառնալ Իրան՝ իր հայրենակիցների հետ միասին մասնակցելու «վերջին մարտին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական