ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պետք է հաղթեն 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հակառակ դեպքում դեմոկրատները կգտնեն պատրվակ իր իմպիչմենտը սկսելու համար։
«Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, քանի որ եթե մենք չհաղթենք, ապա պարզապես... նկատի ունեմ՝ նրանք կգտնեն պատրվակ ինձ իմպիչմենտ հայտարարելու համար»,– ասել է Թրամփը հանրապետական օրենսդիրներին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Ինձ կենթարկեն իմպիչմենտի»,- շարունակել է նա։
Թրամփի կողմնակիցները նվազագույն առավելությամբ վերահսկում են Ներկայացուցիչների պալատը։ Նա կոչ է արել հանրապետականներին հետաձգել ներքին տարաձայնությունները և համոզել դժգոհ ամերիկացի ընտրողներին իր քաղաքականության առաջ մղման անհրաժեշտության մեջ։
«Ասում են՝ եթե հաղթում ես նախագահական ընտրություններում, ապա պարտվում ես միջանկյալներում։ Կցանկանայի, որ դուք բացատրեիք ինձ, թե ինչ, դժոխքի պես, տեղի է ունենում հանրության մտքերում»,- ասել է նա։