BMFTV-ի փոխանցմամբ՝ Փարիզում ձյան տեղումների պատճառով չեղարկվել է մոտ 140 չվերթ, իսկ երթևեկության խցանումները ամբողջ երկրում հասել են 1500 կիլոմետրի։
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են նարնջագույն տագնապի մասին։ Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում սպասվում է ձյուն և սառույց։
Հաղորդվում է ճանապարհային, օդային, երկաթուղային և հասարակական տրանսպորտի ցանցերի խափանումների մասին։ Նարնջագույն տագնապ է հայտարարվել 38 դեպարտամենտում։
Տրանսպորտի նախարարը հայտարարել է Շառլ դը Գոլ օդանավակայանում մոտ 100 և Օռլի օդանավակայանում մոտ 40 չվերթի չեղարկման մասին։