Միջազգային

ԱՄՆ-ում մահացել է ՊԱԿ-ի ամենահայտնի գործակալը

ԱՄՆ-ում մահացել է ՊԱԿ-ի ամենահայտնի գործակալը

ՍՍՀՄ ՊԱԿ-ի ամենահայտնի ամերիկացի գործակալ Օլդրիչ Էյմսը մահացել է ամերիկյան բանտում՝ 84 տարեկան հասակում։

Էյմսը 1994 թվականին ձերբակալվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման լրտեսության համար՝ Սովետական Միության և Ռուսաստանի օգտին աշխատելու պատճառով։

Հետաքննիչների տվյալներով՝ նա խափանել է ԱՄՆ-ի ավելի քան 100 հետախուզական գործողություն և բացահայտել Արևմուտքի համար աշխատող ավելի քան 30 գործակալի ինքնություն։ ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով՝ նրա գործունեության արդյունքում սպանվել է ԿՀՎ-ի առնվազն 10 աղբյուր (գործակալ)։

Էյմսը սկսել է համագործակցել խորհրդային հետախուզության հետ 1985 թվականին։ ՊԱԿ-ում նա կրել է «Կոլոկոլ» կոդավորված անունը։ Տարիների ընթացքում նա ստացել է մոտ 2,5 միլիոն դոլար իր փոխանցած տեղեկատվության համար։ Սակայն նրա պաշտոնական աշխատավարձը տարեկան կազմել է մոտ 70,000 դոլար։

Օլդրիչ Էյմսը աշխատել է ԿՀՎ-ում 1962 թվականից։ Իր կարիերայի ավարտին նա ղեկավարել է խորհրդային հակահետախուզության վարչությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական