Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ աշխարհը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի ընդդեմ «ամերիկյան կարգի»։
«Մադուրոն առևանգվել է, երբ քնած է եղել կնոջ հետ, տարվել և «փաթեթավորվել» է, ապա առաքվել Միացյալ Նահանգներ։ Ցավոք, մենք գտնվում ենք ավազակության գագաթնակետին, որը սպառնում է ամբողջ համաշխարհային կարգին։ Աշխարհը պետք է ընդհանուր դիրքորոշում որդեգրի դրա դեմ։ Ամերիկյան կարգը չի կարող համարվել համաշխարհային կարգ»,– ասել է Օզելը։