Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են հռչակագիր՝ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ։ Այդ ուժերը կոչված են ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը և կանխելու հնարավոր նոր ագրեսիա։

Այնուհետև երկրների առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով
Քիր Սթարմեր
«Կարևոր է, որ մենք սկսենք տարին հենց այսպես՝ եվրոպացի և ամերիկացի դաշնակիցները կողք կողքի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ հանուն խաղաղության։ Մենք ավելի մոտ ենք այդ նպատակին, քան երբևէ։ Սակայն, իհարկե, ամենաբարդ առաջադրանքները դեռ առջևում են»։
Սթարմերը նաև հայտարարել է, որ հաշտության համաձայնագրի դեպքում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայում կստեղծեն ռազմական հաբեր՝ երկարաժամկետ աջակցություն ապահովելու համար։
«Սա ստեղծում է իրավական հիմք, որի շրջանակներում բրիտանական, ֆրանսիական և մեր գործընկերների զորքերը կարող են գործել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելով օդային և ծովային տարածքի անվտանգությունը և վերականգնելով Ուկրաինայի զինված ուժերը ապագայի համար»։
Էմանուել Մակրոն
Մակրոնը հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» նիստում համաձայնեցվել է հռչակագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին։
«Այդ երաշխիքները նշանակում են, որ Ուկրաինան ստիպված չի լինի հանձնվել, և որ ցանկացած խաղաղ համաձայնագիր չի խախտվի ապագայում»։
Սթարմերը լրացրել է, որ այդ համաձայնագիրը «մեր անսասան պարտավորության մաս է՝ երկարաժամկետ աջակցելու Ուկրաինային»։