Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Փարիզ։ Քիչ առաջ Ելիսեյան պալատում մեկնարկել է Մակրոնի ու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկկողմ հանդիպումը։ Այնուհետև կկայանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ համատեղ բանակցությունները։
Մինչ այդ, Reuters-ը մանրամասներ է հայտնել Ուկրաինայի դաշնակիցների «կամավորների կոալիցիայի» հայտարարության նախագծից. նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կներառեն «պարտադիր պարտավորություններ»՝ աջակցելու երկրին «Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում՝ խաղաղություն վերականգնելու նպատակով»։
«Այդ պարտավորությունները կարող են ներառել ռազմական հնարավորությունների օգտագործում, հետախուզական և լոգիստիկ աջակցություն, դիվանագիտական նախաձեռնություններ, լրացուցիչ պատժամիջոցների ընդունում»,– նշված է Reuters-ի տեսած նախագծում։ Այն պետք է հաստատվի կոալիցիայի առաջնորդների գագաթնաժողովում՝ Փարիզում, օրվա ընթացքում։