Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի KAN News հեռուստաալիքին, գրում է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով հաղորդագրություն է ուղարկել Իրանին՝ հավաստիացնելով, որ Իսրայելը չի ձգտում նրանց հետ պատերազմի։
Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն զանգահարել է Պուտինին՝ Թեհրանի և Երուսաղեմի միջև վերջերս սրված լարվածության ֆոնին խնդրելով Իրանին փոխանցել այդ հաղորդագրությունը։
Հոդվածում նշվում է նաև, որ Պուտինը նմանատիպ հաղորդագրություն արդեն փոխանցել էր Իրանի ղեկավարությանը հոկտեմբերին՝ հավաստիացնելով, որ Իսրայելը «հետաքրքրված չէ էսկալացիայով»։