Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր 20-ամյա որդուն՝ Ահմադ Կադիրովին նշանակել է կառավարության փոխնախագահի՝ փոխվարչապետի պաշտոնակատար՝ պահպանելով սպորտի նախարարի պաշտոնը։
Կադիրովի խոսքով՝ այդ փոփոխությունները տեղի են ունեցել կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովի առաջարկությամբ։ Նոր նշանակումների մասին Չեչնիայի ղեկավարը հայտնել է իր Telegram-յան ալիքում՝ անվանելով դրանք «փոքր կադրային փոփոխություններ»։
Կադիրովը չի մանրամասնել, թե արդյոք որդու նշանակումը կապված է իր առողջական վատ վիճակի հետ։ Ամանորի նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կադիրովը հոսպիտալացվել է Մոսկվայում՝ Մոսկվայում Պետխորհրդի նիստից առաջ։ Պաշտոնապես դա չի հաստատվել։