Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է ուժով։
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «խաղաղություն ուժի միջոցով» կարգախոսը փաստորեն հռչակում է ուժեղի իրավունք։ «Սա նշանակում է, որ ով ավելի մեծ ուժ ունի, կարող է անել այն, ինչ ուզում է»,– ընդգծել է իրանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը ոչնչացնում է միջազգային հանրության վերջին 80 տարիների ձեռքբերումները, որոնք կուտակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հարաբերությունները իրավունքի հիման վրա կարգավորելու նպատակով։
Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս կուրսը դարձել է լուրջ խնդիր և քննադատության առարկա միջազգային հարաբերությունների մտածողների և փորձագետների համար ամբողջ աշխարհում։
Խորհրդարանական նիստում առանձին ուշադրություն է հատկացվել Վենեսուելայում գտնվող իրանցիների անվտանգությանը՝ ճգնաժամային իրավիճակի պայմաններում։