Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան է ներկայացել առանց ձեռնաշղթաների, հաղորդում է CBS News-ը։
Դատարանի տվյալներով՝ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, բանտային հագուստ են կրել, թարգմանության համար էլ՝ ականջակալներ և ոտքերի համար երկաթե կապանքներ։
Դատավարության սկզբում Մադուրոն հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա ասել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահը։
«Ես Վենեսուելայի նախագահն եմ և ինձ համարում եմ ռազմագերի։ Ինձ առևանգել են Կարակասում գտնվող իմ տանը»,- ասել է նա։
Մադուրոն և նրա կինը խնդրել են հյուպատոսական այց։
Դատարանը Մադուրոյի գործով հաջորդ լսումը նշանակել է մարտի 17-ին։