Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականը կարելի է պատմական տարի համարել։
«Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել։ Որովհետև հենց 2025 թվականին է քաղաքականապես ավարտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել»,- ասել է նա։