Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես ստանձնեց Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նա երդվել է Ազգային ժողովի առջև։
«Հրամանագրում եմ, որ Դուք՝ քաղաքացի Դելսի Ռոդրիգես Գոմես, ստանձնում եք Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի ժամանակավոր լիազորությունները։ Շնորհավորում եմ», - ասել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը TeleSur հեռուստաալիքով հեռարձակվող երդմնակալության արարողության ժամանակ։