Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կանադայի նախկին փոխվարչապետ, ֆինանսների և արտաքին գործերի նախկին նախարար Հրիստյա Ֆրիլանդին նշանակել է տնտեսական զարգացման հարցերով խորհրդականի պաշտոնում։
Զելենսկին նշել է, որ Ֆրիլանդը մասնագիտորեն տիրապետում է այդ ոլորտին և ունի մեծ փորձ ներդրումներ ներգրավելու և տնտեսական փոխակերպումներ իրականացնելու գործում։
Նա ընդգծել է, որ հիմա Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղացնել ներքին կայունությունը՝ ինչպես արագ վերականգնման, այնպես էլ պաշտպանության ամրապնդման համար, եթե պատերազմը երկարի։
Ֆրիլանդը, որն ունի ուկրաինական արմատներ, 2015-2025 թվականներին զբաղեցրել է բարձր պաշտոններ Կանադայի կառավարությունում՝ լինելով Ջասթին Թրյուդոյի մերձավոր գործընկերը, գլխավորել է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ և ապահովել նոր առևտրային համաձայնագրի ստորագրումը։
2024 թվականի դեկտեմբերին նա հրաժարական է տվել ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Թրամփի վարչակազմի սպառնացող սակագնային պատերազմի ֆոնին վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով, իսկ 2025 թվականի մարտին նշանակվել է տրանսպորտի և ներքին առևտրի նախարար։
Վերջերս Ֆրիլանդը հանդես է եկել որպես Կանադայի հատուկ ներկայացուցիչ Ուկրաինայի վերականգնման հարցերով։