Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր Պեկինում հանդիպել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ:
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից ընտրված զարգացման ուղիները և միջազգային իրավունքը:
Նրա խոսքով՝ փոփոխությունների և քաոսի մեջ հայտնված աշխարհում միակողմանի գործողություններն ու ահաբեկումները լրջորեն խաթարում են միջազգային կարգը:
Նա նշել է, որ Չինաստանը և Իռլանդիան աջակցում են բազմակողմանիությանը և պաշտպանում են միջազգային արդարությունն ու արդարադատությունը։ Նա կոչ է արել երկու երկրներին ամրապնդել միջազգային գործերում համակարգումն ու համագործակցությունը, համատեղ պաշտպանել ՄԱԿ հեղինակությունը և համաշխարհային կառավարման համակարգը դարձնել ավելի արդար և հավասար։