Միջազգային

Խամենեին պատրաստվում է փախչել Մոսկվա

Խամենեին պատրաստվում է փախչել Մոսկվա

«Times»-ը տեղեկացել է, որ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով մշակվում է Խամենեիի տարհանման ծրագիր։

Թերթը հաղորդում է, որ այաթոլլան նախատեսում է Թեհրանից հեռանալ իր մերձավոր շրջապատի ուղեկցությամբ, եթե տեսնի, որ բանակը և անվտանգության ուժերը դասալքում են, անցնում են ցուցարարների կողմը կամ չեն կատարում հրամանները։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մշակել է Թեհրանից տարհանման ծրագիր, եթե իր ուժերը չկարողանան ճնշել բողոքի ցույցերը, հաղորդում է «Times»-ը՝ հղում անելով հետախուզական զեկույցին։ Վերջին շաբաթվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ամբողջ երկրում՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին։

Թերթը հաղորդում է, որ 86-ամյա Խամենեին նախատեսում է Թեհրանից հեռանալ իր 20 օգնականներից և ընտանիքի անդամներից բաղկացած մերձավոր շրջապատի ուղեկցությամբ, եթե տեսնի, որ բանակը և անվտանգության ուժերը դասալքում են, անցնում են ցուցարարների կողմը կամ չեն կատարում հրամանները։

«Բ պլանը» նախատեսված է Խամենեիի և նրա մերձավոր շրջապատի, այդ թվում՝ նրա որդու և ենթադրյալ ժառանգորդ Մոջթաբայի համար», - հրատարակությանը հայտնել է հետախուզական աղբյուրը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական