Չինաստանը պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Մադուրոյին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարության մեջ նշել է, որ «կոչ է անում ԱՄՆ-ին ապահովել նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց և դադարեցնել Վենեսուելայի կառավարության տապալման գործողությունը», հաղորդում է ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը։
Պեկինը նաև ԱՄՆ-ի կողմից Մադուրոյին գերի վերցնելու գործողությունը որակել է որպես «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»։
Շաբաթ օրը վաղ առավոտյան Չինաստանը հայտարարել էր, որ «խստորեն դատապարտում է» ԱՄՆ գործողությունը։