Շաբաթ երեկոյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինվորներ և քաղաքացիական անձինք, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ», - թերթին ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները հարձակում են իրականացրել Վենեսուելայի վրա և հաջողությամբ գերի են վերցրել և երկրից դուրս տեղափոխել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։