Բեռլինի մի քանի շրջաններում մոտ 50,000 տնային տնտեսություն և ավելի քան 2,200 բիզնես մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Այս մասին հաղորդում է FAZ գործակալությունը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել ենթակայանի հրկիզման հետևանքով։
Stromnetz Berlin օպերատորը հայտնում է, որ էլեկտրամատակարարման վերականգնումը կարող է տևել մինչև հունվարի 8-ը:
Միևնույն ժամանակ Tagesspiegel-ի նյութում ասվում է, որ տեղի ոստիկանությունը դիտավորյալ հրկիզման գործ է հարուցել, իսկ միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ձախ արմատական անարխիստական «Վուլկան» խմբավորումը։
Ըստ հրապարակման՝ նրանք նամակ են ուղարկել իրավապահներին և ստանձնել դեպքի պատասխանատվությունը։