Միջազգային

Վրաստանում փոփոխություն են սպասում Վենեսուելայի դիրքորոշման մեջ

Վրաստանում փոփոխություն են սպասում Վենեսուելայի դիրքորոշման մեջ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան։ Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, ճանաչել են Վրաստանի օկուպացված շրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, որպես անկախ պետություններ, մենք հույս ունենք, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անօրինական որոշման չեղարկմանը՝ համաձայն Վրաստանի ազգային շահերի և միջազգային իրավական սկզբունքների»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական