Վենեսուելայի տարածքում իրականացված ռմբակոծությունները և երկրի նախագահի ձերբակալությունը անցնում են անընդունելի սահմանը․ հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվա։
«Այդ գործողությունները ներկայացնում են Վենեսուելայի ինքնիշխանության դեմ չափազանց լուրջ ոտնձգություն և ստեղծում են ևս մեկ չափազանց վտանգավոր նախադեպ ամբողջ միջազգային հանրության համար։ Երկրների վրա հարձակվելը՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ, առաջին քայլն է դեպի բռնության, քաոսի և անկայունության աշխարհ, որտեղ ուժեղի օրենքը գերակայում է բազմակողմ համագործակցության նկատմամբ»,-ասել է նա։
Բրազիլիայի նախագահը ընդգծել է, որ ուժի կիրառման դատապարտումը համահունչ է այն դիրքորոշմանը, որը Բրազիլիան մշտապես որդեգրել է վերջին ժամանակներին այլ երկրների և տարածաշրջանների վերաբերյալ․ «Այս գործողությունը հիշեցնում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքական կյանքին միջամտության ամենավատ ժամանակաշրջանները և սպառնում է տարածաշրջանի՝ որպես խաղաղության գոտու պահպանմանը։ իջազգային հանրությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության միջոցով, պետք է վճռականորեն արձագանքի այս միջադեպին»,-նշել Լուլա դա Սիլվաև հավելել, որ Բրազիլիան դատապարտում է այդ գործողությունները և շարունակում է պատրաստ լինել խթանելու երկխոսության և համագործակցության ճանապարհը։