Միջազգային

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Վենեսուելայի դեմ իրականացված գործողությունը

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Վենեսուելայի դեմ իրականացված գործողությունը

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի կապակցությամբ։

«Այսօր առավոտյան ԱՄՆ-ն իրականացրել է զինված ագրեսիայի գործողություն Վենեսուելայի դեմ։ Սա առաջացնում է խոր մտահոգություն և խիստ դատապարտում։

Այն պատրվակները, որոնք բերվում են նման գործողությունները հիմնավորելու համար, անհիմն են։ Թշնամական վերաբերմունքը գերակշռել է գործնական պրագմատիզմին, վստահելի և կանխատեսելի հարաբերություններ կառուցելու պատրաստակամությանը։

Ստեղծված իրավիճակում առավել կարևոր է թույլ չտալ հետագա էսկալացիա և կողմնորոշվել իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելուն՝ երկխոսության միջոցով։ Մենք ելնում ենք այն դիրքորոշումից, որ բոլոր այն գործընկերները, որոնք միմյանց նկատմամբ պահանջներ ունեն, պետք է խնդիրների լուծման ուղիներ փնտրեն երկխոսության ձևաչափերում։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այս հարցում։

Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել է 2014 թվականին։ Իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ առանց որևէ կործանարար, առավել ևս՝ ռազմական միջամտության դրսից։

Հաստատում ենք մեր համերաշխությունը վենեսուելական ժողովրդի հետ, աջակցությունը նրա բոլիվարյան ղեկավարության վարած քաղաքական գծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը։

Աջակցում ենք Վենեսուելայի իշխանությունների և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարների հայտարարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը անհապաղ գումարելու վերաբերյալ։

Ռուսաստանի դեսպանատունը Կարակասում գործում է սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մշտական կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Այս պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան»,-ասված է հայտարարության մեջ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական