Միջազգային

Ռուսաստանին մտահոգել է Վենեսուելայի նախագահի ձերբակալությունը և աքսորումը

Ռուսաստանին մտահոգել է Վենեսուելայի նախագահի ձերբակալությունը և աքսորումը

ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել, որ մտահոգված են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոնի և նրա կնոջ՝ ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների պատճառով աքսորման կապակցությամբ։

«Խորապես մտահոգված ենք հաղորդագրություններով այն մասին, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից։

Կոչ ենք անում անհապաղ հստակեցում մտցնել ստեղծված իրավիճակում։

Նման գործողությունները, եթե դրանք իրականում տեղի են ունեցել, հանդիսանում են անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ անընդունելի ոտնձգություն, որի հարգումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական