Միջազգային

Վենեսուելայի նախագահը գերի է վերցվել և արտաքսվել․ Թրամփ

Վենեսուելայի նախագահը գերի է վերցվել և արտաքսվել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է լայնածավալ հարված Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից։

Ըստ CBS News-ի` Մադուրոյին ձերբակալելու գործողությունը իրականացրել են ԱՄՆ զորքերը՝ Delta Force էլիտար հատուկ նշանակության ջոկատի հետ միասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմական օբյեկտներին։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական