Միջազգային

Իրանի պաշտոնյաները ԱՄՆ-ին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Իրանի պաշտոնյաները ԱՄՆ-ին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Իրանի պաշտոնյաները ԱՄՆ-ին մեղադրել են Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին սոցցանցի իր էջում գրել է․

«Իրանի ժողովուրդը քաջատեղյակ է ամերիկացիներին «փրկելու» փորձը՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Միջամտության ցանկացած փորձ, որը մտացածին պատրվակով կմոտենա Իրանի անվտանգությանը, կկասեցվի նույնիսկ նախքան դրա գործադրումը՝ ջախջախիչ պատասխանի հանդիպելով: Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր Թվիթերի հարթակ»,- գրել է նա։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կարող է ապակայունացնել ողջ Մերձավոր Արևելքը և լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին տարածաշրջանում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական