Միջազգային

Խարկովում բնակելի շենքին հարվածից կա 30 վիրավոր

Խարկովում բնակելի շենքին հարվածից կա 30 վիրավոր

Խարկովի կենտրոնում ուրբաթ կեսօրին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևի և Շևչենկովսկի շրջանների առնվազն 27 շենք։

«Բալիստիկ հրթիռային հարվածը կոտրել է 872 բնակարանի պատուհան և 104 շենքի մուտք, ինչպես նաև վնասել է 12 տանիք։ Փողոցային լուսավորության լարերը արդեն վերանորոգվել են», - հայտնել է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը։

Հարվածներից հողին է հավասարվել հինգհարկանի բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ կա 30 վիրավոր։

ՌԴ ՊՆ-ն հերքել է Խարկովին հարվածելու վերաբերյալ լուրերը, դրանք անվանելով ապատեղեկատվություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական