Միջազգային

Ադրբեջանն ու Հայաստանը թափանցիկ ու հետևողական աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ․ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը թափանցիկ ու հետևողական աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ․ Հաջիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի խաղաղ օրակարգին․ «The Washington Times»-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է «Report»-ը։

Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում, որ ԱՄՆ նախագահը անմիջապես արձագանքել է Ադրբեջանի խաղաղության նախաձեռնություններին, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն, Կոնգրեսում 907-րդ հոդվածի փոփոխություններին և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման ուղղություններին Ռուսաստանի և Իսրայելի հետ։

Նրա խոսքով՝ 907-րդ հոդվածը, որը նախկինում սահմանափակումներ էր ներկայացնում, հակասում է խաղաղության ամրապնդմանը. «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները թափանցիկ ու հետևողական աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ, սակայն Կոնգրեսում որոշ դեպքերում առաջ են բերվում անտեղի և տարանջատող օրենսդրական նախաձեռնություններ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական