ԱՄՆ դերասան Թոմի Լի Ջոնսի դուստրը՝ Վիկտորիա Ջոնսը, մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Fairmont հյուրանոցում․ հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ արտակարգ ծառայությունները հյուրանոց են մեկնել հունվարի 1-ի գիշերը։ Ժամանելուց հետո շտապօգնության աշխատակիցները հաստատել են կնոջ մահը։
Ներկայում մահվան պատճառը հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է։ Վիկտորիա Ջոնսը 34 տարեկան էր։
Վիկտորիա Ջոնսը ծնվել է Թոմի Լի Ջոնսի և նրա առաջին կնոջ՝ Քիմբերլիա Քլաֆլիի ընտանիքում։ Նա հանդես է եկել նաև որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Men in Black II» ֆիլմում 2002 թ․-ին, ինչպես նաև «One Tree Hill» սերիալում և «The Three Burials of Melquiades Estrada» ֆիլմում, որը նկարահանել էր նրա հայրը։