Ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր հարվածել են Խերոսնի մարզի՝ Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին, գրում է РИА Новости-ն։
Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը լցված է եղել հրկիզող խառնուրդով, ինչի արդյունքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն առավոտյան։
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է ավելի քան 50 մարդ, մարզպետի խոսքով՝ այդ թիվը կարող է աճել։