Միջազգային

Ահաբեկչական գործողություն էր՝ բանակցային գործընթացը խափանելու համար. Պեսկով

Ահաբեկչական գործողություն էր՝ բանակցային գործընթացը խափանելու համար. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նովգորոդում Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակումն անվանել է ահաբեկչական գործողություն։ Ըստ նրա՝ նպատակը բանակցային գործընթացի խափանումն է։

«Նստավայրի վրա հարձակման փորձը....Նովգորոդի մարզում իսկապես ահաբեկչական գործողություն է, ուղղված բանակցային գործընթացի խափանմանը»,– ասել է նա լրագրողներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների ջանքերը՝ հերքելու միջադեպի մասին տեղեկությունները, Կրեմլի ներկայացուցիչը անվանել է խելագարություն. «Կարծում եմ՝ այստեղ ապացույցներ պետք չեն, եթե իրականացվում է անօդաչու թռչող սարքերի այդպիսի զանգվածային հարձակում, որոնք ՀՕՊ-ի հստակ աշխատանքի շնորհիվ խոցվել են»,– ավելացրել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինան այդ գործողություններով նաև խաթարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, սակայն նման սադրանքները չեն կարող ազդել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վրա, նախագահները կշարունակեն փոխգործակցությունը։

Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվան չի դուրս գալիս բանակցային գործընթացից, սակայն կխստացնի դիրքորոշումը։ Զինվորականները նույնպես գիտեն, թե ինչպես, ինչով և երբ պատասխանել ՈՒՎՀ-ի հարձակմանը, ամփոփել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական