Միջազգային

Կարևոր է, որ նրա թթու դրված մարմինը ցուցադրվի Սանկտ Պետերբուրգի Կունստկամերայում. Մեդվեդև

Կարևոր է, որ նրա թթու դրված մարմինը ցուցադրվի Սանկտ Պետերբուրգի Կունստկամերայում. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հերթական գրառումն է արել իր տելեգրամյան ալիքում և հեգնել և սպառնացել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

«Ես կցանկանայի ինչ-որ այլ բան՝ գիտական ​​նպատակներով։ Կարևոր է, որ կանաչ հոմունկուլուսի(արհեստական մարմին) թթու դրված մարմինը, նրա անխուսափելի ոչնչացումից հետո, ցուցադրվի Սանկտ Պետերբուրգի Կունստկամերայում, որտեղ ռուս ցարերը հավաքում էին «ուռոդներին» իրենց սերունդների զվարճանքի համար։ Եվ որ այն մանրակրկիտ ուսումնասիրվի, քանի որ լիովին հնարավոր է, որ մենք նայում ենք խորը տիեզերքից եկած ևս մեկ այցելուի՝ սկուրա սորդիդուսի(scurra sordidus) հատուկ ռասայի, որը մեզ մոտ է եկել Տուկանա գաճաճ գալակտիկայից»,- գրել է նա։

Նշենք, որ Մեդվեդևը հաճախ է նման ոճով գրառումներ անում՝ նվիրված Ուկրաինային, նրա ժողովրդին և առաջնորդին։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական