Միջազգային

Վրաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Վրաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը» մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա: Այս մասին տեղեկատվություն է տարածել երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նրանց խոսքով՝ բեռը ներառում է տարբեր տեսակի և հզորության ինը միավոր գեներատոր։

Մարդասիրական բեռը կփոխանցվի Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող Վրաստանի դեսպանատուն՝ հետագայում Ուկրաինա անվճար փոխանցելու համար: Ուկրաինան Վրաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը ցամաքային ճանապարհով կստանա մի քանի օրվա ընթացքում», – ասվում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական