ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Կիևի կառավարական շենքերի վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մեր կողմից հարձակման վերաբերյալ լուրերը կեղծ են։ ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի ՌԴ սպառնալիքներին։
Ռուսները հորինել են ակնհայտ կեղծ պատմություն, որպեսզի արդարացնեն Կիևի վրա հարձակումները և պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելուց հրաժարվելը։ Հիմա պետք է չափազանց զգույշ լինել։ Մայրաքաղաքը կարող է հարվածի ենթարկվել»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։