Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկեր Մոկա Բոչորիշվիլիի հետ քննարկել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հարցը:
Նախարարները գոհունակությամբ նշել են սակագնային հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կապված Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքների Հայաստան արտահանման հետ և ընդգծել այդ ուղղությամբ աշխատանքների շարունակման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը տվյալ հարցի օպերատիվ լուծման համար: