Ռուսաստանում ավարտվել է աշնանային զորակոչը․ զինված ուժեր են ուղարկվել 18-30 տարեկան 135 հզ․ նորակոչիկ․ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Սա աշնանային զորակոչը դարձնում է ամենամեծը 2016 թվականից ի վեր, երբ բանակ էր ուղարկվել 152․000 մարդ: 2022 թվականին աշնանային զորակոչին զորակոչվել է 120․000, 2023 թվականին՝ 130․000, իսկ 2024 թվականին՝ 133․000։
Այս աշնանը զորակոչիկների թվի աճը բացատրվում է նրանով, որ գարնանային զորակոչին զորակոչվել է նախատեսվածից ավելի քիչ մարդ․ ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: Նա նաև այս աճը պայմանավորել է զինված ուժերի «պլանային զարգացմամբ»։