Ադրբեջանական «Azadlıq» թերթը տեսանյութ է հրապարակել Աղդամի շրջանի գյուղերից մեկում կառավարության կողմից բնակելի շենքերի կառուցման հետ կապված լուրջ ռիսկերի մասին: Թերթի տվյալներով՝ շենքերը կառուցվում են բարձր դյուրավառ նյութերից, մասնավորապես, պոլիստիրոլից (պենոպլաստ):
Տեսանյութի հեղինակը պնդում է, որ պատշաճ սվաղի շերտի փոխարեն շինարարության մեջ օգտագործվում է պոլիստիրոլից պատրաստված փրփուր, որը բարձր հրդեհավտանգ նյութ է:
Նշվում է, որ առաջին հայացքից շենքերը բավականին լավ տեսք ունեն, բայց իրականում դրանք «թղթե տներ» են` կառուցված «ցուցադրության համար»:
Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանում իշխանությունները կառուցում են տներ, որոնք վնասվում են նույնիսկ թույլ տեղումներից: