Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ոչնչացվել է 91 ԱԹՍ։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ցանկանում ենք նշել, որ այս հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների ընթացքում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ռուսաստանի զինված ուժերը որոշել են պատասխան հարվածների թիրախները և դրանց իրականացման ժամկետները։
«Միևնույն ժամանակ, մենք չենք մտադիր դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։ Հաշվի առնելով Կիևի հանցավոր ռեժիմի լիակատար այլասերումը, որն անցել է պետական ահաբեկչության քաղաքականության, Ռուսաստանն իր բանակցային դիրքորոշումը կվերանայի»,- հավելել է Լավրովը։