Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թրամփ-Զելենսկի հանդիպմանը։
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումից հետո X-ում հրապարակված գրառման մեջ Մակրոնը հայտարարել է անվտանգության երաշխիքների հարցում գրանցված առաջընթացի մասին։
«Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որոնք կենտրոնական նշանակություն կունենան արդար և դիմացկուն խաղաղության կառուցման գործում»,- գրել է նա։
Մակրոնը նշել է, որ այսպես կոչված «Կամք ունեցողների կոալիցիային» մաս կազմող երկրները հունվարի սկզբին կհավաքվեն Փարիզում՝ իրենցից յուրաքանչյուրի «կոնկրետ ներդրումները» վերջնականապես համաձայնեցնելու համար։