Radio NV-ն, հղում անելով քաղաքական և դիվանագիտական շրջանակների չորս աղբյուրի, հաղորդում է, որ Միացյալ Թագավորոթյունում Ուկրաինայի դեսպան և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պլանավորում է լքել իր դիվանագիտական պաշտոնը 2026 թվականի հունվարի սկզբին։
«Նա և նախագահը քննարկել են Զալուժնիի տարբեր պաշտոններ՝ վարչապետից մինչև նախագահի աշխատակազմի ղեկավար, սակայն նա այդ պահին հետաքրքրություն չի ցուցաբերել», - ասել են աղբյուրները։
NV-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Զալուժնին դիտարկում է ԱՄՆ-ում դեսպանի կամ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, սակայն դեռևս որոշումներ չեն կայացվել։
«Զալուժնին, հավանաբար, ցանկանում է վերադառնալ Կիև. նա կարող է այդ մասին հայտարարել արդեն հաջորդ տարվա հունվարի 4-5-ը, եթե ոչինչ չազդի նրա որոշման վրա», - ասել է աղբյուրներից մեկը։