Միջազգային

Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 13 զոհ

Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 13 զոհ

Մեքսիկայի հարավ-արևմտյան Օախակա շրջանում գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ, գրեթե 100-ը՝ վիրավորվել, հայտնել է Մեքսիկայի ռազմածովային ուժերը։

Մեքսիկական ծոցի և Խաղաղ օվկիանոսի միջև ընթացող գնացքում եղել է 241 ուղևոր և անձնակազմի ինը անդամ։

Ռազմածովային ուժերը հայտնել են, որ ընդհանուր առմամբ 98 մարդ վիրավորվել է, որոնցից 36-ը հոսպիտալացվել են։

Պաշտոնյաները հայտնել են, որ գնացքը ռելսերից դուրս է եկել Նիզանդա քաղաքի մոտ գտնվող շրջադարձի ժամանակ։ Մեքսիկայի գլխավոր դատախազը հաստատել է, որ հետաքննություն է ընթանում։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ վիրավորներից հինգը ծանր վիճակում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական